Рубрика: Մայրենի

Մուկն ու ձուն

Մի անգամ մտա մեր մառանը, որ բահ վերցնեմ: Ոտս շեմից ներս դրի թե չէ, նկատեցի մի խումբ մկների, որոնք շրջապատել էին հավի բույնը: Տեսա, որ մկներից մեկը մտել է հավի բույնը, իսկ մյուսները մեկնված, ձգված նայում են նրան ու սպասում: Մեկ էլ հավի բույնը բարձրացած մուկը, իր փոքրիկ թաթերով ձուն գրկած, գլորվեց մեջքի վրա, ընկավ մյուսների առաջ: Այստեղ միայն պարզ տեսա, որ նա ձուն դրել է փորին, երկու կողից բռնել թաթիկներով, իսկ բարակ ու երկար պոչը վրայից մեկնել, բռնել է բերանով այնպես, ինչպես մի բան պարանով կապում են, որ չընկնի: Մկները շրջապատեցին նրան և ուրախ-ուրախ, նրա ոտներից, ականջներից քաշելով՝ տարան դեպի պատը, ուր իրենց բույնն էր: Ձուն բնի բերանը հասցնելով՝ նրանք ետ քաշվեցին: Ձուն բռնող մուկը զգուշությամբ թեքվեց կողքի, ձուն դրեց գետնին և թաթիկները բաց թողեց: Այդ ժամանակ արդեն մյուսները սկսեցին ձուն գլորել դեպի բույնը: Ձուն ընկավ պատի անցքի մեջ: Ձվի հետ անհետացան նաև մկները:

Հարցեր և առաջադրանքներ

1. Պատմվածքից դո՛ւրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

բահ-փայտե երկար կոթով ու մետաղյա թիակով ձեռքի գործիք՝ հող փորելու՝ թափելու ևն համար: մառան-նկուղ

2. Ինչպե՞ս էր մուկը բռնել ձուն: Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է:

Ձուն դրեց գետնին և թաթիկները բաց թողեց

3. Քո կարծիքով ի՞նչ էր ասում ձուն, երբ իրեն տանում էին:

ինձ մի տարեք ես ինձ խելոք կըպահեմ

4. Իսկ մկներն ի՞նչ էին ասում:

մկները խմբով հավաքվելեն և սպասում էին մարդուն։

5. Ինչպե՞ս է կոչվում՝

բառերի մառանը —բառարան

գրքերի մառանը —գրադարան

նկարների մառանը —նկարադարան

6. Շարունակի՛ր։

Մկների երկիրը կոչվում է Մկստան:

Վախկոտների երկիրը կոչվում է ….վախկոստան

Կաղամբների երկիրը կոչվում է կաղամբստան

Ծիծաղների երկիրը կոչվում է ծիծաղստան

7. Նախադասությունները համառոտի՛ր՝ թողնելով միայն «ի՞նչը ի՞նչ է անում» հարցերին պատասխանող բառերը:

Ձուն ընկավ պատի անցքի մեջ: Ձունը ընկավ ։

Ձուն բռնող մուկը թեքվեց կողքի : Ձունը թեքվեց։

Մուկը փոքրիկ թաթիկներով ձուն գրկեց: Մուկը գրկեց։

Рубрика: Մայրենի

«Էշի ձուն». ժողովրդական հեքիաթ

Posted on 

Մի հալիվոր գնում է քաղաք, տեսնում շուկայում ձմերուկ են վաճառում, մոտենում է, թե`
— Ախպերացու, էս ի՞նչ է:
Ձմերուկ վաճառողը տեսնում է, որ էս ծերը միամիտ մարդ է, ձեռ է առնում.
— Էշի ձու:


Էս հալիվորը մտածում է, «Մեր էշը սատկել է, մի հատ առնեմ տանեմ, ի՞նչ կլինի»: Առնում է տանում: Ճամփին նստում է` մի քիչ հանգստանա, շունչը տեղը բերի, էս ձմերուկը գլորվում է, գնում մի  քարի դիպչում, ջարդվում: Դու մի ասի, էդ քարի տակ մի նապաստակ է թաքնված լինում, դուրս է գալիս քարի տակից ու, պո’ւկ, փախչում: Խեղճ հալիվորը ետևից վազում է ու ձայն տալիս.
— Քուռի՛- քուռի՛, քուռի՛-քուռի՛…
Նապաստակը փախչում է գնում: Էս մարդը փոր-փոշման տուն է գնում, կնոջը պատմում.
— Բա, ա՛յ կնիկ, գլխիս էսպես փորձանք եկավ: Մի էշի ձու առա, ճամփին գլորվեց, քուռակը դուրս եկավ, փախավ: Ինչքան վազեցի, չհասա: Էնպես էր վազում, ոնց որ` նապաստակ: Ափսոս, կպահեինք, կմեծանար, ձմեռվա համար փայտ կբերեինք:
Կինն ասում է.
— Ա՛յ մարդ, հետո կթողնեի՞ր կժերը վրան դնեի, գնայի աղբյուրից ջուր բերելու:
Էս մարդը կնոջը մի լավ ծեծ է տալիս թե`
— Ես գնամ խեղճ էշին փայտ բարձեմ-բերեմ, դու էլ հոգնած-դադրած էշին տանես ջո՞ւրը…

Հարցեր և առաջադրանքներ
1. Անհասկանալի բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

2. Շարունակի՛ր նախադասությունները.
Մի հալիվոր գնում է քաղաք, ….

Դու մի ասի, էդ քարի տակ …

Մի էշի ձու առա, …
3. Ինչպիսի՞ մարդ էր հեքիաթի ծերունին:

Անխելք
4. Լրացրո՛ւ առածի բաց թողնված բառերը.


Էշի բեռն ինչքան ծանր լինի, այնքան արագ կգնա:

Գիտունի հետ քար քաշիր, բայց անգետի հետ փլավ մի կեր։

էշը էշ է, բայց քարավանի առաջինն է գնում։


5. Գտի՛ր էլի առածներ, ասացվածքներ, որոնք քո կարծիքով այս հեքիաթի համար են:

հալիվորը որ անխելք չլին եր ձմերուկը չեր կոտրվի

6. Հորինի՛ր.
«Էշի ականջում քնածը»

Լինում է չի լինում մի էշ։Այդ էշի ականջում ապրում էր մի ճանճ։Նա սիրում էր քնել ու ամբողջ օրը քնած էր։Մի որ անտառում հավաքվեցին բոլոր կենդանիները ու հրավիրեցին նաև էշին,բայց նա չգնաց,իսկ ճանճը մնաց էշի ականջում քնած։

Sponsored Content

Վիլլաների գները Դուբայում կարող են զարմացնել ձեզՎիլլաներ Դուբայում | Հովանավորվող հղումներ | Sponsored

Рубрика: Անգլերեն

Լրացրեք առաջադրանքը՝ տեղադրելով have, have got, has, has got 

  • You …have…a key. 
  • He …has  got…glasses /ակնոց/ 
  • They ….a present/ նվեր/ 
  • I …hav.a bike. 
  • It …has got…four legs. 
  • We have…got.a house. 
  • She have ….a plant. 
  • You have….a doll. 

Հետևյալ նախադասությունները դրաձրեք հարցական, ժխտական: 

օրինակ՝ I have got a dog. Have I got a dog? I have not/haven’t got a dog. 

She has got a book. Has she got a book? She hasn’t got a book. 

  • It has got……four legs. 
    Has it got four leg? 
  • We have got….a house. 
    Have we got a house? 
  • She have ….a plant. 
    Have she a plent? 
  • You have….a doll. 
    Have you a doll? 
Рубрика: Մայրենի

Ա.Խնկոյան` «Խուլի այծերը»

Մի խուլ մարդ երեք այծ ուներ: Մեկի պոզը կոտրած էր: Ինչպես է լինում, մի օր այծերը կորում են: Տերն ընկնում է դես դեն այծերն գտնելու:
Նա պատահում է մի ուրիշ խուլ մարդու՝ վար անելիս, և հարցնում է.
— Բարի աջողում, ապեր, այծերս չե՞ս տեսել:
— Լավ է՝ այսպես ցանեմ, — ձեռը մի կողմ թափ տալով պատասխանում է վար անողը:


Այծատերը կարծելով, թե դեպի ցույց տված կողմն են գնացել այծերը ասում է.
-Թող երկինքը վկա լինի, թե գտա այծերս, պոզը կոտրածը քեզ եմ տալու:
Ասում է և գնում այծերը որոնելու: Այծերը գտնելով՝ ուրախ – ուրախ առաջն արած, քշում բերում է արտավարի մոտ և ասում.
— Շնորհակալ եմ, ախպեր, այծերս գտա, առ այս այծն էլ քեզ, — ու պոզը կոտրած այծը քշում է դեպի նա:
— Ես չեմ կոտրել դրա պոզը, ես տեղեկություն չունեմ, զարմանալով ասում է արտավար խուլը:
— Ինչ ես խոսում, — ասում է այծատերը, — ես այս այծն եմ խոստացել, որ մեռնես մյուս այծերից տվողը չեմ:
— Չէ, ես չեմ կոտրել, բարկացած ասում է մեկը:
— Չէ, ես էս այծն եմ խոստացել, — կրկնում է մյուսը: Սա նրան, նա սրան, բանը հասնում է տուրուդմբոցի: Վերջն էլ գնում են քյոխվի մոտ գանգատ: Գյուղը չհասած սրանց հանդիպում է մի պառավ կին, նույնպես խուլ և հարսի ձեռքից փախած:

— Այ նանի, — ասում է այծատերը, — իմ այծերը կորել էին, գնացի, էս մարդուն հարցրի, սա էլ այծերիս տեղը ցույց տվեց: Պոզը կոտրած այծս տալիս եմ սրան, չի վերցնում, ես էդ այծն եմ խոստացել, որ մեռնի էլ, մյաս այծերից տվողը չեմ:
— Այ նանի, — ասում է խուլ մարդը,- էս օտարականն եկել ասում է, թե այծիս պոզը դու ես ջարդել: Թող ձեռքս ջարդվի, թե ես էդ բանից տեղեկություն ունեմ:
— Է, որդիքս, ձեր արևն ապրի, պատասխանում է խուլ պառավը, — ինչ էլ ուզում է լինի, ես ձեր խնդիրը չեմ կարող կատարել, քանի որ են չարամիտ անզգամ հարսը տանն է, ես էն տունը ոտ կոխողը չեմ ու չեմ:

Հարցեր եւ առաջադրանքներ.
1. Հեքիաթի դեպքերը հերթականությամբ թվարկի՛ր։

պոզը  կոտրելը

Խուլը կորցնում է այծը։ Եվ հարցնում է  մյուս խուլ  մարդուն։  Մարդը ցույց  է  տալիս  տեղը,  ասում է,  որ գտնեմ  այծիս  պոզը կոտրածը  քեզ  եմ  տալու։
2. Նշի՛ր այն հատվածը, որը քեզ դուր եկավ։

Այծատերը կարծելով, թե դեպի ցույց տված կողմն են գնացել այծերը ասում է.
-Թող երկինքը վկա լինի, թե գտա այծերս, պոզը կոտրածը քեզ եմ տալու:

3. Տեքստից դուրս գրի՛ր ի՞նչ հարցին պատասխանող բառեր եւ դարձրո՛ւ հոգնակի

այծ  էր

պոզ  էր

ձեռք  էր

արև  էր

տուն  էր

(շատացրու):

Օրինակ՝ այծ(ի՞նչ)-այծեր(ինչե՞ր)
Ի՞նչ Ինչե՞ր
4. Շարունակի՛ր հորինել.

պառավի  այծերը
Մի պառավ երեք խուլ այծ ուներ։ Մի օր պառավը կորավ….այծերը  ընկնում են  դես  դեն   պառավին  մանգալու  ու  մի մար է  գտնում  և  հարցնում է  այծը  աղպեր  պառավի տեսելես

ձեռքը  թափե  տալիս  մի  կողմ  ու  իմանում են  պառավը  ենտեղ  է   ասում  է  որ  պառավին  գտա  քեզ  դրամական  պարքեվ եմ  տալու գտնում է  պառավի  գնում է  մյուս  խուլ  մարթու  մոտ  և  փողը  տալիս  է  և  չի  վեցնում  և  ասում է  չեմ  վեցնում  այծնել  ասում է  վերցրու  չի վերցնում  ասում է  չես  ուզում  մի  վերցրու

 

Рубрика: Մայրենի

մկների ժողովըԱ. Խնկոյան` «Մկների ժողովը»

Սով էր, սով էր մկստան,
Կատվի ձեռքից լկստան
Գզիրն ընկավ դռնեդո´ւռ
Էլ չթողեց տուն-կտուր
Ջահել ահել գեղովի,
Կանչեց, բերեց ժողովի՝
Թէ ինչ անեն, որ կատվեն
Մի հնարքով ազատվեն:


Եկան գյուղի ջոջերը
Երկար բարակ պոչերը,
Մասնակցեցին խորհրդին,
Մի մուկ խոսեց իր հերթին,
― Լսե´ք, մկներ, ցեղակից,
Չունեմ որդի, կողակից,
Ես մի անտեր ծերուկ եմ,
Բայց պատվավոր մի մուկ եմ.
Պակսեց ուժը իմ ոտի,
Պէտքե մեռնեմ անոթի
Սովն է չոքել դռանը,
Ախ, մռռանը, մռռանը,
Վեր է ընկել, մառանը,
Ինչքան ասես նազ անի,
Ստից սատկի, տազ անի,
Մուկ տեսնելիս, վազ անի,
Գլխից բռնի, կախ անի,
Թաթովը տա, խաղ անի,
Ուտի, քեֆը չաղ անի,
Էսպես զուլում ու կրակ,
Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ:
Բայց թե ազնիվ մեր ցեղը
Կորչելու չէ զուր տեղը…
Ա՜յ բերել եմ ես մի զանգ,
Ծափ, ծլնգոց,
Մեջը զնգոց.
Կատվի վզից մենք կախ տանք,
Որ ինչքան էլ օրորա,
Որ ինչքան էլ շորորա,
Ստից սատկի, տազ անի,
Գալն իմանանք գազանի:
Է´, զանգը ո՞վ կախ անի.
― Ալո դո´ւ:
― Ալո՞ն տանի:
― Բալո դո´ւ :
― Բալո՞ն կախէ:
― Չստո, դո´ւ:
― Չստոն կաղ է :
― Մստո, դո´ւ:
― Մստոն կարճ է:
― Փստո, դո´ւ:
― Էդ էլ խի՞ղճ է:
― Համբօ, դո´ւ:
― Ես տկար եմ:
― Չամբո, դո´ւ:
― Ասենք տարա,
Բա որ կատուն գա ինձ վրա՞:
― Բտոն, Խտոն թող մեկից
Բռնեն կատվի քամակից:
― Ի՞նչ է խոսում չոր գանգը,
Լավ է դու տար էդ զանգը,
Էլ ի՞նչ Բտո, ի՞նչ ֆստան,―
Ճստաց Բտոն ճստճստան:
― Լռի´, հանդուգն
Կոտորվե´ք դուք,
Վախկոտներիդ ես թաղեմ,
Ճա՞ռ ասեմ, թէ՞ զանգ կախեմ,―
Գոչեց ջոջը,
Քաշեց պոչը:

1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր տրված բառերն ու արտահայտությունները:
Լկստան —չարաճճի

գզիր —սուտ
ահել —ծեր
ջոկ —առանձին
հնարք —միդք

կողակից —ամուսին

անոթի —սոված

զուլում —չարիք

տկար —

հանդուգն —

պոչը քաշել —
2. Փորձի՛ր ինքդ բացատրել։

սովն է չոքել դռանը —սովեր, բոլերը  քախծած  էին

ցավն էլ ունի իր դեղը —կա   լուծում

չոր գանգ —անխելք

3. Կատվի մասին պատմի՛ր։

Կատուն  խորամանկ էր ,  լկստան և  մառանում   ստից  սատկած  էր   որ ,  մուկ  գար  թռնի  բռնի

ուտի  չախ  անի  ։
4. Նկարագրի՛ր Մկստանը և նկարի՛ր (փողոցները,տները,լույսերը

Մկստանում  սով  էր,   ուզում  էին  մի  հնարքով  ազատվեն կատվից,հավաքվել են  գյուղի  բոլոր մկները,  երկար  բարակ   պոչերով,  մասնակցում էին  ժողովին ,  որոշում էին թե ով տանի զանգը կախի կատվի վզից։

5. Կատուն ամեն ինչ լսել էր եւ գլուխ գովելով իր ընկերների մոտ պատմում էր այդ մասին, որ

որ   մկները հավաքվել են,   ժողով են  արել  , որոշել են  իր  վզից  զանգ  կախել,բայց դեռ չեն որոշել ով է կախելու։

ժողովի մասին։
Գիտե՞ք, որ մկները ժողով էին արել, որ …

Рубрика: Մայրենի

Ա. Խնկոյան` «Փեսացու մուկը»

Մուկը ուզեց
Ամուսնանալ
Եվ հզորին
Փեսա դառնալ։
Նրան ասին,
Որ աշխարհում
Արեգակն է
Սիայն հզոր։


Մուկը տեղից
Վեր է կենում,
Իրեն կոկում
Ու փառավոր
Գարնան մի օր,
Ջերմ առավոտ
Ուղիղ գնում
Արևի մոտ։
Գնում, ասում.
— Բարև, բարև,
էս աշխարհի հզոր արև՛.
Քո դստրիկը

Հեզիկ–նազիկ,
Հեզիկ–նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ՝ տանեմ,
Անեմ հարսիկ։
— Ես որտեղի
Հզորն եմ որ…
Տե՛ս էն ամպն է
Ինձնից հզոր,
Մին էլ տեսար
Արագ, արագ,
Կտավի պես
Երկար–բարակ
Տարածվում է,
Կապուտակում,
Վարագույրով
Դեմքս ծածկում, —
Արեգակը
Մկանն ասավ։

Մուկը վազեց
Ամպին հասավ.
Այ հզոր ամպ,
Բարև, բարև.
Ու՞ր ես գնում
Վերև, վերև։
Քո դստրիկը
Հեզիկ–նազիկ,

Հեզիկ–նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ՝ տանեմ
Անեմ հարսիկ։
—Ես որտեղի՞
Հզորն եմ որ…
Այ, քամին է
Ինձնից հզոր։
Որ բարկացավ,
Էլ գութ չունի,
Ուր ուզենա՝
Ինձ կտանի։
Նա ինձ կանի
Փաթիլ–փաթիլ,
Ու կքամի
Կաթիլ-կաթիլ։

Մուկը վազեց
Հասավ քամուն.
—Քամի՛, ասավ,
Հզոր ես դուն։
Ամպին կանես
Փաթիլ–փաթիլ
Ու կքամես
Կաթի–կաթիլ։
Քո դստրիկը
Հեզիկ–նազիկ,
Հեզիկ–նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ՝ տանեմ
Անեմ հարսիկ։
— Ե՞ս եմ հզոր…
Երանի՜ քեզ.
Չէ՛, չէ՛, մկնիկ,
Դու խաբվել ես։
Զորեղ տեսնես
Դու սև գոմշին,
Կուզեմ պոկեմ,
Բերեմ կաշին,
Բայց որտեղի՞ց…
Ինչի՞ տեր եմ,
Որ ուզածս
Պոկեմ, բերեմ։

Մուկը դիմեց
Գոմշին արտում՝
Լուծ քաշելիս,
Հոգնած, տրտում.
—Գոմե՛շ,—ասավ,—
Դու հզոր ես,
Դու. հզոր ես,
Ուժի տեր ես,
Քո դստրիկը
Հեզիկ–նազիկ,

Մաս 2

Հեզիկ–նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ տանեմ,
Անեմ հարսիկ։
—Ե՞ս եմ հզոր
Եվ ուժի տե՞ր…
Որ էդպես է,
Բա էս անտեր
Գութանն ի՞նչ է
Ինձ չարչարում
Ու իմ ուսին
Ցավ պատճառում։
Գոմշին թողեց,
Վազեց գնաց.

—Հզոր գութան,—
Ասավ,— մի կաց…
Օրոր, շորոր
Արտ ես վարում,
Հողում խոր-խոր
Ակոս շարում,
Քանի՜–քանի՜
Լուծ ու լծկան
Ճիպոտի տակ
Քեզ քաշող կան։
Քո դստրիկը
Հեզիկ–նազիկ,
Հեզիկ-նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ՝ տանեմ,
Անեմ հարսիկ։
—Ուժիս գովքը
Այլ կերպ կտան.
Հզորն ո՞վ է,
Էն էլ գութա՞ն…
Որ հզոր եմ,
Ինչո՞ւ համար
Հողի միջին
Մութ ու խավար՝
Ինձնից ուժեղ
Արմատ ու սեզ
Ինձ ջարդում են
Ուզածի պես։

—Արմա՛տ, արմա՛տ,
Հզոր արմատ,—
Ասավ փեսա
Մուկը մի մատ։
Դու շատ զոռ ես,
Դու հզոր ես,
Հզոր գութան
Դու կկոտրես։
Քո դստրիկը
Հեզիկ–նազիկ,
Հեզիկ–նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ տանեմ,
Անեմ հարսիկ։
—Արմատը՝ ո՞վ,
Հզորը՝ ո՞վ,
Վեր կաց գնա
Դու մկան քով,
Ա՛յ ձեր ցեղը
Շատ հզոր է,
Գետնի միջին
Բուն կփորե,
Կորոնե
Սեզ ու արմատ,
Կուտե, կուտե
Մեկ–մեկ, հատ–հատ։

Մուկը վազեց
Մկնուհու մոտ.
—Նանի՛ ,—ասավ,—
Մեր հին ծանոթ,
Ա՛յ, արմատը
Խոսքիս վկա,
Քեզնից հզոր
Չկա՛, չկա՛,
Քո դստրիկը
Հեզիկ–նազիկ,
Հեզիկ–նազիկ
Շեկլիկ մազիկ,
Տո՛ւր ինձ՝ տանեմ.
Անեմ հարսիկ։
— Բարով, մկնի՛կ,
Բարով տեսա,
Ես քեզ զոքանչ,
Դու ինձ փեսա։
Իմ դստրիկս
Հեզիկ–նազիկ,
Շեկլիկ–մեկլիկ
Շեկլիկ մազիկ,
Կտամ ես քեզ,
Արա հարսիկ։

Մուկը մկան
Առավ փեսա.
էս աշխարհի
Օրենքն է սա։

Հարցեր և առաջադրանքներ
1. Դո՛ւրս գրիր քեզ անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

2. Ստեղծագործության հերոս մկան անունը գրված չէ, դու հորինի՛ր:

լևոն

3. Դուրս գրի՛ր ստեղծագործության բոլոր հերոսներին:

մկնիկը արեգակը  ամպը  քամի   
4. Քո կարծիքով աշխարհում ամենահզորն ի՞նչն է: Փորձի՛ր այդ հզորի մասին պատմել:

արևը  արևը   շատ  տաք է   որ   կպնես  արևին  դու  միաքամից  կըհալվես
5. Այս ստեղծագործության մկանը մի քանի խորհուրդ տո՛ւր:

մկնիկ  ես  քեզ  խորուդ  կտամ  որ  հիմա չամուսնանաս
6. Ստեղծագործությունից առանձնացրո՛ւ ի՞նչ եւ ինչպիսի՞ հարցերին պատասխանող 5-ական բառ

մկնիկ   քամի  արեգակ  քամի  փոթորիք

 

և մուտքագր´ր համապատասխան սյունակում:

Ի՞նչ

Ինչպիսի՞